Մեր մասին
Կազմակերպության նկարագիր

Սկսած 2010 թվականի մարտ ամսից “Ալտեր Բետա” ՍՊԸ-ն հանդիսանում է “Ալտեր” ՍՊԸ-ի իրավահաջորդը:
“Ալտեր” ՍՊԸ-ն հիմանդրվել է 2009 թվականի հուլիսին մի խումբ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից` մասնագիտացված կապի և ԻՏ ոլորտներում:
Գործնական նորովի մոտեցումներ և պրոֆեսիոնալ կոլլեկտիվ` այս է հիմնական “Ալտեր Բետա”-ի առավելությունները: Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը: Կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է շինարարության և կապի ոլորտում ձեռք բերված պետական լիցենզիաների հիման վրա:
2010 թվականի կեսին “Ալտեր Բետա” ՍՊԸ-ն հիմնեց իր մասնաճյուղը Ռուսաստանի Դաշնությունում: Ձեռք բերված լիցենզիաների հիման վրա կազմակերպությունը իրավունք է ստացել ՌԴ-ի տարածքում ծավալել գործունեության ցանկացած տեսակ:
Կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են`
1.Կապի համակարգերի և օբյեկտների պլանավորում և նախագծում;
2.Հեռահաղորդակցության սարքավորումների տեղադրում, կարգաբերում և ինտեգրում;
3.Հեռահաղորդակցության օբյեկտների /կայանների և համակարգերի/ ցանցերի սպասարկում;
4.Ծառայություն կապված նախագծերի ղեկավարման հետ:

Իր հարուստ մասնագիտական և գործնական փորձը կազմակերպության կոլլեկտիվը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում` աշխատելով Հայաստանում և ԱՊՀ երկրներում, որը թույլ է տալիս իրականացնել նախագծեր “turn-key” սկզբունքով ինչպես անլար (GSM, 2G, 3G, CDMA, WIMAX և այլն), այնպես էլ լարային (օպտիկամալուխային) ցանցերի սարքավորումների օգնությամբ, որոնց արտադողներն են հանդիսանում` Huawei Technologies, Alcatel-Lucent, Ericsson, Nokia-Siemens Networks, ZTE Corporation և այլն:
Կազմակերպությունը առաջինն է Հայաստանում իրականացրել նախագիծ կապված DWDM սարքավորման տեղակայման և կարգավորման հետ:
“Ալտեր Բետա” ՍՊԸ-ն` շնորհիվ իր ճկուն բեռնափոխադրումների ցանցի, կարող է ապահովել իր հաճախորդներին բոլոր անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով այդ թվում նաև մետաղյա կառուցվածքներ, տեղակայման նյութեր, փորձարկման և չափման սարքավորումներ և այլն:
Վերջին երկու տարիների ընթացքում մենք սերտորեն համագործաքցում ենք “ HUAWEI Technologies Co” ՍՊԸ-ի հետ: Մենք իրականացրել ենք աշխատանքներ կապված Հայաստանում VivaCell MTS-ի ցանցի սարքավորումների տեղադրման, կարգավորման, SWAP և օպտիմիզացման հետ:
“Ալտեր Բետա” ՍՊԸ-ի համար սկզբունքային է պատվիրատուների պահանջների բավարարումը, որը հնարավոր է հասնել հետևյալ ճանապարհով`
•Առաջարկվող ծառայությունների/ապրանքների բարձր որակի պահպանում,
•Մատուցել ծառայություններ/ապրանքներ ճիշտ ժամանակին,
•Ճկուն գնային քաղաքականություն:
Կազմակերպության շարունակական աճը դա ևս մեկ մարտահրավեր է «Ալտեր Բետա» ՍՊԸ-ի ղեկավարների համար: